Ուղեղը քնած վիճակում ավելի ակտիվ է աշխատում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 22, 2011 14:15

Նեյրոֆիզիոլոգները,  ուսումնասիրելով մարդու ուղեղը, հայտնաբերեցին, որ այն քնի վիճակում ավելի ակտիվ է  աշխատում, քան արթուն ժամանակ: Իսկ ամենաշատն ակտիվանում է հիպոթալամուսը, որը պատասխանատու է ինտուիցիայի համար: Այսինքն` մինչ մենք քնած ենք, մեր վեցերորդ զգայարանն աշխատում է լրիվ կարողությամբ: Ուղեղը սկանավորում է մեր իսկ օրգանիզմը և սկսում մշակել այն  ինֆորմացիան, որին մենք արթուն ժամանակ   ըստ արժանվույն ուշադրություն չենք հատկացնում:  Այս ամենն էլ պայմանավորում է մեր երազների տեսակն ու բովանդակությունը: Մենք հազվադեպ ենք տեսնում «վերլուծական» երազներ` ինչպես, օրինակ, Մենդելեևը, Պուշկինը, Գլինկան: Երազներում նրանք ստեղծագործում էին, հայտնագործություններ անում: Կան նաև առողջությանը վերաբերող երազներ: Ուղեղն է սկզբում իմանում, թե որ օրգանն է հիվանդ ու այդ մասին ազդանշան է  ուղարկում երազում: Չմոռանանք նաև էրոտիկ բնույթի երազները, որոնք օգնում են ազատվել բացասական, նեգատիվ էներգիայից  ու ագրեսիայից, հանգստացնում են ու բարձրացնում մեր ինքնագնահատանքը:

Եվ վերջապես, շատ կարևոր են խոսուն երազները, որոնք մի քանի տեսակ են լինում: Առաջինը  կանխագուշակ երազներն են. ուղեղն անցյալի ու ներկայի ողջ ինֆորմացիան իր մեջ պահում է և կանխագուշակություններ անում: Քանի որ այն քնած ժամանակ աշխատում է իր ողջ հզորությամբ, այդ կանխագուշակումները հիմնականում իրականանում են:

Երկրորդ տեսակը զգացմունքային կապերի վրա է հիմնված: Դրանք այն երազներն են, երբ, օրինակ,  մայրն իր զավակների, կամ էլ երկվորյակները `  մեկը մյուսի մասին է տեսնում: Գիտնականները դեռևս դժվարանում են բացատրել այդ  գաղտնիքը, միայն ենթադրում են, որ այդ երազների դեպքում հզոր էներգետիկ ուժեր են գործում:

Եվ վերջապես, երրորդ տեսակը` պայծառատեսական երազներն են. գիտությունը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե որտեղից են դրանք հայտնվում: Հոգեբանները համարում են, որ  նուրբ էմոցիոնալ կերտվածքով մարդիկ  են տեսնում նմանատիպ երազներ, ընդ որում, անպայման չէ լինել էքստրասենս: Պարզապես ուղեղը  բացասական ինֆորմացիան ավելի սուր է ընդունում, հենց այդպես էլ դրսևորվում են ապագայի պատկերները:

Դիտվել է 2224 անգամ:
Print Friendly

Leave a Reply