Լիբիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին վտանգ չի սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 14:00

Լիբիայում, չճշտված տեղեկություններով, կա Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, որոնք տեղափոխվել են անվտանգ վայր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հավելելով, որ նրանք մշտական կապի մեջ են գտնվում: Նշենք, որ Լիբիայում փետրվարի 15-ից ի վեր զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում նախագահի եւ կառավարության հրաժարականի պահանջով:

Լիբիայի մայրաքաղաքի բնակելի շրջանները ենթարկվել են մարտական օդուժի հարվածների: Առկա տվյալներով՝ Տրիպոլիի առնվազն 250 բնակիչ Է զոհվել այս ավիառմբակոծումների հետեւանքով: Անկարգություններ են տեղի ունենում նաեւ երկրի այլ քաղաքներում: Ըստ Մեծ Բրիտանիայի «Սքայ նյուս» արբանյակային հեռուստաալիքի տվյալների՝ Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Բենգազիում ցուցարարների հետ բանակի եւ հատուկ ծառայությունների ընդհարումների զոհ Է դարձել Մուամար Քադաֆիի վարչակարգի մինչեւ 300 հակառակորդ:

Ինչպես հաղորդել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Լիբիայի ռազմաօդային ուժերը նաեւ գրոհի են ենթարկել Էզ Զաուիա փոքր քաղաքը, որտեղ գտնվում Է երկրի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկությունը: Ընդդիմադիրների եւ Քադաֆիի կոմից վերահսկվող անվտանգության ուժերի միջեւ արդեն մեկ շաբաթ շարունակվող կատաղի ընդհարումների ընթացքում, ըստ որոշ գնահատումների, զոհվել Է մի քանի հարյուր մարդ, վիրավորների թիվը հասնում Է մի քանի հազարի:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply