ՏՄՊՊՀ-ն սպառնում է Սամվել Ալեքսանյանի նկատմամբ խիստ միջոցներ ձեռնարկել, եթե…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 14:38

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 21-ին տարածել է հաղորդագրություն, որում, սպառնում է խիստ միջոցներ ձեռնարկել գործարար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ, եթե շաքարավազի շուկայում լինեն չարաշահումներ եւ գնային սպեկուլյացիաներ:

«ՀՀ ՏՄՊՊՀ-ը պարբերական մոնիթորինգի միջոցով հետեւում է շաքարավազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, եւ հայտարարում, որ, եթե կլինեն չարաշահումներ եւ գնային սպեկուլյացիաներ, Հանձնաժողովը օրինախախտների նկատմամբ կկիրառի պատասխանատվության խիստ միջոցներ»,- ասված է ՏՄՊՊՀ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ վերջին ուսումնասիրությունների, շաքարավազի շուկայի 99-ը տոկոսը վերահսկվում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության

կողմից։ Պատգամավորին է պատկանում նաեւ Ախուրյանում կառուցված շաքարի արտադրությամբ զբաղվող «ԼուսԱստղ Շուգր» գործարանը։

Հիշեցնենք, որ Երեւանում շաքարավազի թանկացում արդեն իսկ տեղի է ունեցել հունվարի վերջին եւ փետրվարի սկզբում, երբ այն թանկացավ մոտ 10 տոկոսով։

Այսօր երեւանյան խանութներում շաքարավազը վաճառվում է 350-360 դրամով, հունվարի սկզբի 330-ի համեմատ։

Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, «ԼուսԱստղ Շուգր»-ը բարձրացրել է շաքարավազի մեծածախ գինը՝ սահմանելով այն 18 հազ. դրամ 50 կգ 1 պարկի համար (1 կգ-ը՝ 360 դրամ); Սա նշանակում է, որ շաքարավազը խանութներում կրկին կթանկանա։

Նշենք, որ միջազգային շուկայում 2010 թ. տեղի է ունեցել շաքարի գնի կրկնակի բարձրացում։ Եթե 2010 թ. սկզբում շաքարի 1 ֆունտն (0,4535 կգ) արժեր մոտ 0,15 դոլար, ապա տարեվերջում՝ արդեն 0,31 դոլար։ Այս տարվա հունվարին շաքարի գների աճը շարունակվել է՝ հասնելով 0,32 դոլարի։ Սակայն փետրվարի ընթացքում միջազգային շուկայում նկատվում է գնանկում՝ փետրվարի 18-ի դրությամբ Նյու Յորքի ICE բորսայում 1 ֆունտ շաքարը իրացվել է 0,31 դոլարով։

NEWS.am

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply