Փիթեր Սեմնեբին ավարտում Է իր դիվանագիտական առաքելությունը Հարավային Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2011 13:59

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին փետրվարի վերջին ավարտում Է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է հրապարակել հատուկ ներկայացուցչի թբիլիսյան գրասենյակը: «Առայժմ չենք կարող ասել՝ նրան կփոխարինի որեւԷ մեկը, թե այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այլ ձեւաչափով:

Այդ հարցը կլուծվի Բրյուսելում»,-նշել են հատուկ ներկայացուցչի գրասենյակում: Սեմնեբին երեքշաբթի օրը հրաժեշտի հանդիպում Է անցկացրել վրացական ԶԼՄ-ների հետ: «Վերջին հինգ տարում Եվրամիությունը ակտիվորեն մասնակցել Է Վրաստանում ցանկացած ճգնաժամի լուծմանը: Առաջին հերթին նկատի ունեմ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Կարծում եմ, որ մենք զգալի ավանդ ենք ներդրել երկրի կայունության գործում»,-նշել Է Սեմնեբին: Նրա խոսքով՝ «վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար կողմերը պետք Է գնան որոշակի զիջումների»:

«Ինչ վերաբերում Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Վրաստանի հարաբերություններին, ապա այստեղ անհրաժեշտ Է վերականգնել ուղղակի երկխոսությունը: Եվրամիությունը, ինչպես անցյալում, այնպես Էլ ապագայում Վրաստանի հետ կշարունակի ակտիվ համագործակցությունը»,-ասել Է Եվրամիության ներկայացուցիչը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply