Պատիժը չուշացավ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 22, 2011 13:42Ի
տալական «Միլան» ակումբի ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն որակազրկվել է 4 խաղով: Նրա մեղքն այն է, որ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլան»-«Տոտենհեմ» առաջին խաղում, որն 1:0 հաշվով իր օգտին էր գրանցել լոնդոնյան ակումբը, նա գլխով հարվածել էր «Տոտենհեմի» մարզչի օգնական Ջո Ջորդանի դեմքին: Եվ ահա, պատիժը չուշացավ: Իրականում Գատուզոն ստիպված կլինի բաց թողնել 5 խաղ, քանի որ «Տոտենհեմի» հետ պատասխան հանդիպմանը նա, անկախ ամեն բանից, չպետք է մասնակցեր` վաստակած դեղին քարտերի պատճառով: Իսկ դա նշանակում է, որ այս մրցաշրջանում Գատուզոն լավագույն դեպքում խաղադաշտում կարող է հայտնվել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչում, եթե, իհարկե, «Միլանին» հաջողվի այս ստուգատեսում շարունակել պայքարը:






Facebook
Tweet This
Email This Post
