47-ամյա տղամարդուն բերման են ենթարկել խորտկարանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2011 13:32
Երեկ` ժամը 19.30-ին, ոստիկանության «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի ծառայողները «Քոբեր-Թումանյան» գծահատվածից, շարժակազմերի անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումներ և երկաթյա գամեր գողանալու կասկածանքով, Ձորագետ գյուղի մոտակայքում գտնվող խորտկարանից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Գ.-ին:
Նա խոստովանել է, որ հունվարի 30-ին նշված գծահատվածից գողացել է շարժակազմերի անվտանգ երթևեկությունն ապահովող 475 սարք և երկաթյա 34 գամ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
