Հարուստ ավար Թեհրանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 22, 2011 13:25
Հայաստանի ներկայացուցիչները հարուստ ավարի տիրացան Թեհրանում կազմակերպված ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարում: 55 կգ քաշայինների պայքարում եզրափակիչ դուրս եկան վանաձորցի Գարիկ Հարությունյանը և գյումրեցի Սերյոժա Ալեքսանյանը: Հարությունյանը հաղթեց և գրավեց 1-ին տեղը, նույն քաշային կարգում հայտավորված երևանցի Արտյուշա Այդինյանը բավարարվեց բրոնզով: 60 կգ քաշային վանաձորցի Գոռ Հարությունյանը չունեցավ իրեն հավասարը: Նույն քաշային ևրևանցի Արսեն Թովմասյանը գրավեց 3-րդ տեղը: 66 կգ քաշային կարգում հաղթեց վանաձորցի Դավիթ Ղազարյանը, իսկ հրազդանցի Վասպուրակ Մկրտչյանը բավարավեց բրոնզե մեդալով: 73 կգ քաշայինների պայքարում արմավիրցի Հովհաննես Սերոբյանը դարձավ երրորդ մրցանակակիր: Աբովյանցի Մհեր Կարապետյանը (81 կգ) երեք հանդիպում գրանցելով իր օգտին, դուրս եկավ եզրափակիչ: Սակայն ,վճռական գոտեմարտում նա պարտվելով իրանցի մարզիկին, բավարարվեց արծաթե մեդալով: Ընդհանուր հաշվով Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 4 բրոնզե, 2 արծաթե, 3 ոսկե մեդալի:






Facebook
Tweet This
Email This Post
