Հետաքննություն` Եգիպտոսի նախկին նախագահի գործով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2011 13:25

Այժմ, երբ Եգիպտոսում հեղափոխությունից հետո  աշխատում են  հարթել իրավիճակը, Հոսնի Մուբարաքի գործով հետաքննություն է սկսվել:

Երկրի գլխավոր դատախազը ԱԳ նախարարին հանձնարարել է  միջազգային գործընկերներին դիմել` պահանջելով սառեցնել Մուբարաքի  ու նրա ընտանիքի հաշիվները:

Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ինչ գումարների մասին է խոսքը: Մի տվյալի համաձայն, նախկին առաջնորդի կարողությունը գնահատվում է  1 մլրդ դոլար, մեկ այլ տվյալով` 70 մլրդ:

Ցուցարարների պահանջներից մեկն էլ նախկին  նախագահի ընտանիքի դուրս բերած գումարները երկիր վերադարձնելն է: Շվեյցարիան արդեն իր տարածքում  սառեցրել է Մուբարաքի ու նրա մերձավորների հաշիվները, Ֆրանսիան էլ դիմել է ֆինանսական կառույցներին, որպեսզի  եգիպտական հաշիվների հետ կապված կասկածելի գործարքների դեպքում իրենց տեղյակ պահվի:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply