Հայաստանի ձյուդոյիստները չարդարացրին սպասելիքներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2011 13:04

Հայաստանի ձյուդոյիստներն ամասն մնացին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտված ձյուդոյի «Գրան պրի» մրցաշարում խաղարկված մեդալներից: Մեր մարզիկներից լավագույնը 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն էր, ով  հաղթելով գերմանացի Ռոբերտ Կոպիսկուն, չեխ Պավել Պետրիկովին,  քառորդ եզրափակիչում զիջեց իտալացի Էլիո Վերդեին և զբաղեցրեց 5-րդ տեղը: 66 կգ քաշային Արմեն Նազարյանն առաջին մրցամարտում հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Հիշիթբայար Բուվիբաաթարին, բայց հաջորդ մրցամարտում զիջեց ուկրաինացի Սերգեյ Դրոբոտին: Նույնպես 66 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված  Համբարձում Տոնոյանն առաջին գոտեմարտում հաղթեց չեխ Դավիթ Դուբսկուն, բայց 1/8-րդ եզրափակչում զիջել է ճապոնացի Մասայոշի Աբինոմային: Անկասկած, մեր երկրի ձյուդոյիստնեից սպասելիքներըբ մեծ են , առավելևս, որ ազգային հավաքականի ղեկը վստահվել է ռումինացի Ադրիան Կրիոտառուին, ով Հայաստանի չափանիշներով շատ բարձր աշխատավարձ է ստանում: Հավելենք, որ նրան օգնում է մարզիչ Արթուր Գևորգյանը:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply