Մեդալներ ստացան մերոնցից բոլորը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 22, 2011 12:51
Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ հաջող հանդես եկան: Ռոման Ամոյանը (55 կգ) և Արթուր Շահինյանը (84 կգ), պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Իսկ ահա, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Վահան Ջուհարյանը (60 կգ) բավարարվեցին բրոնզե մեդալներով:






Facebook
Tweet This
Email This Post
