Մարզիչը դժգոհ է մրցավարությունից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 22, 2011 12:42
Հայաստանի բռնցքամարտիկները չկարողացան մեդալ նվաճել Բոքւլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Մեր երկրի 6 ներկայացուցիչներից 2-ը՝ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը և 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, երկուական հաղթանակ տարան, սակայն հետո զիջեցին անգլիացի և կուբացի մրցակիցներին և դուրս մնացին պայքարից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով մրցաշարում կոմնակալ մրցավարություն է եղել, որից էլ տուժել են մերոնք:Փաստորեն, այս ստուգատեսին Հայսատանի ներկայացուցիչների մասնակցությունը հունիսի 4-13-ին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլ էր: Մարտի 21-27-ին Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայի Ուստինա նադ Լաբեմ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:






Facebook
Tweet This
Email This Post
