Լիբիացիները հեռանում են երկրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 22, 2011 13:01
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Լիբիայում տիրող իրավիճակը: Արտակարգ փակ նիստը կսկսվի ցերեկվա ժամը 5-ին:
Լիբիայում դրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ցուցարարներին ցրում են օդային ուժերով, իշխանություններն, իհարկե, հերքում են այս լուրը: Կրակոց հրամանին ոչ բոլորն են հետևել: Իսկ 2 օդաչու էլ նույնիսկ քաղաքական ապաստարան են խնդրել Մալթայում:
Հազարավոր լիբիացիներ լքում են երկիրը, իսկ օտարերկրացիներին տարհանում են: Շատ լիբիացիների ժամանակավորապես ապաստանելու համաձայնություն է տվել Թունիսը:«Մենք ընտրություն չունենք, քանի որ Լիբիայում ամեն օր վտանգում ենք մեր կյանքը, այն բանից հետո, ինչ երեկ ասաց Քադաֆիի որդին, մենք հասկացանք, որ բոլորս էլ վտանգի մեջ ենք»,-ասել են փախստականները:
Լիբիայի անկարգություններն ազդել են աշխարհում նավթի գնաճի վրա. այս երկիրը աշխարհում նավթի խոշորագույն մատակարար է:






Facebook
Tweet This
Email This Post
