Լեհաստանի ԱԳ նախարարը ընդունել է լեհ օդաչուների սխալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2011 11:58

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ  կատարված օդային աղետը Ту-154-ի անձնակազմի սխալն է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Սիկորսկին հայտարությունն արել է  երկուշաբթի` փետրվարի 21-ին, TVN24-ի  հեռուստաեթերից:

«Որքան էլ մենք հերքենք, միևնույն է, լեհ օդաչուներն ակնհայտ սխալ են  թույլ տվել`  մառախուղի մեջ վայրէջք իրականացնելով»,- հայտարարել է նա:

Սիկորսկին մեկնաբանել է նաև զոհված նախագահ Կաչինսկու եղբոր այն հայտարարությունը, թե լեհ օդաչուների մեղքն ընդունելով` նշանակում է  վիրավորել Լեհաստանի քաղաքացիներին: Նախարարն ասել է. «Սխալն ընդունելով մենք չենք կասկածում օդաչուների հայրենասիրությանը և Լեհաստանի հեղինակությանը հարված չենք հասցնում»:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply