7 երեխայի հայրը սպանել ու գրիլի ապարատում այրել է կնոջը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 22, 2011 11:37
Ֆրանսիացի Բենուա Պիեն խոստովանել է, որ կնոջը` Էդելինին, սպանել է ու վերացրել նրա մարմինը. հայտնում է Agence France-Presse-ը:
34-ամյա կինը զոհվել է 2006-ին, հարբած ամուսնու հետ վիճաբանության ժամանակ (ամուսիններն այդ ժամանակ ամուսնալուծության գործընթացի մեջ էին):
Պիեն կնոջ մարմինը թաղեց բակում, իսկ ոստիկանությանը հայտնեց, թե կինը որոշել է ստեղծված իրադրությունը փոխել ու այդ նպատակով մեկնել է ու դեռևս չի վերադարձել: Սպանությունից 2 տարի անց ֆրանսիացին հանեց կնոջ դին և այրեց գրիլի ապարատի մեջ: Դրանից հետո հարցաքննություներից մեկի ժամանակ նա խոստովանեց մեղքը: Սկզբում նա պնդում էր, թե կինն ինքնասպանություն է գործել, հետո փոխեց ցուցմունքները, ասելով, թե կնոջն անծանոթներ են սպանել, իրեն էլ սպառնացել, որ չդիմի ոստիկանությանը:
Բենուայի դատը տեղի կունենա այսօր, իսկ դատավճիռը պարզ կդառնա միայն փետրվարի 25-ին:






Facebook
Tweet This
Email This Post
