Քննարկել են ԼՂՀ ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | February 22, 2011 11:25

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանին եւ նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանը  կարեւորել է անվանի գիտնականի կողմից ներկայացված առաջարկությունները՝ այն համարելով պահանջված ու անհրաժեշտ հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply