Երևան կժամանի թհեքվանդոյի Իրանի հավաքականը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2009 16:56

Թհեքվանդոյի Իրանի հավաքականն առաջիկայում կժամանի մեր երկիր և համատեղ պարապմունքներ կանցկացնի այս մարզաձևի Հայաստանի ընտրանու հետ: Հարևան երկրի ներկայացուցիչների այցը սպասվում է օգոստոսի 20-ից հետո. այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեց թհեքվանդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը:

Թհեքվանդոյի Իրանի հավաքականն ուժեղ է և թիմի կազմում տիտղոսավոր մարզիկները շատ են: Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը` Ռահիմ Սալեհին, իրանցի է: Դեռևս չի որոշվել, թե համատեղ պարապմունքները որտեղ են անցկացվելու: Հնարավոր է, որ դրանք կայանան Երևանում կամ Նոյեմբերյանում: Մարզումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 5-6-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Իրան և 20 օր շարունակ համատեղ պարապմունքներ կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ, կնախապատրաստվի հոկտեմբերի 14-18-ը Կոպենհագենում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply