Հրդեհ Նորատուսում և Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 11:01

Փետրվարի 21-ին ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:  Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.00-ին, մարվել` 11.36-ին:  Ա.Ղազարյանին պատկանող տան բակում այրվել է 150 հակ խոտ:

Նույն օրը ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի  Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի թիվ 96 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել` 13.05-ին:  Այրվել է Հ.Ավետիսյանին պատկանող տան տանիքը` 5քմ. մակերեսով:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply