Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 65 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 22, 2011 11:19

Նորզելանդյան Քրայսթրեչ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, զոհվել է  առնվազն 65 մարդ:

Պետության ղեկավարը նախազգուշացրել է, որ ավերածությունների հետևանքները վերացնելուց հետո, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը կավելանա:

6,3  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որի  էպիկենտրոնը գտնվել է Քրայսթրեչ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել փետրվարի 22-ին,  տեղական ժամանակով 13:00-ին: Առաջին ցնցմանը հաջորդել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ ցնցումը:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply