4 մարզերում ճանապարհները փակ են, 3-ում` դժվար անցանելի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 10:57

Առավոտյան ժամը 8:45-ի դրությամբ հանրապետությունում կան փակ և դժվար անցանելի ճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ փակ են  Կոտայքի մարզի Բուժական և Զորավան համայնքների ճանապարհները, Վայոց Ձորում` Սելիմի լեռնանցքը, Տավուշում` Բերդ-Ճամբարակ և Գեղարքունիքում Մադինա, Վերին Գետաշեն, Գեղամավան ճանապարհները:

Դժվար անցանելի են Արագածոտնի մարզում Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները` բացի Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան և Արա գյուղերի:  Դժվար անցանելի է նաև Լոռու մարզի Ջիլիզա համայնքի ճանապարհը և Շիրակի մարզի Ամասիա-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Մանթաշ ճանապարհները:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply