Բջջայինի գողը եկեղեցում կծել է հեռախոսի տիրոջ ձեռքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2011 10:31

Սուրբ Սարգսի տոնակատարության օրը`  ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Սուրբ Սարգիս եկեղեցուց բերման են ենթարկել 38-ամյա Նաիրա Ղ.-ին:

Պարզվել է, որ նա ժամը 14.30-ին, եկեղեցու սրահում մի կնոջ վերարկուի գրպանից հափշտակել է բջջային հեռախոսը, սակայն կինը դա նկատել ու Նաիրա Ղ.-ի գրպանից հանել է հափշտակված հեռախոսը:

Նաիրա Ղ.-ն, ազատվելու համար, կծել է տուժողի ձեռքը:

Ոստիկանությունից հաղորդում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply