Արման և Արտավազդ Քարամյանները կպարգևատրվեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2009 16:20

Ռումինիայի «Տիմիշոարու» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես եկող Արման և Արտավազդ Քարամյաններն իրենց խաղընկերների հետ միասին դրամական բարձր պարգև կստանան: Բանն այն է, որ նրանց թիմն անակնկալ մատուցեց` Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում  երկու խաղի արդյունքով (2:2, 0:0) պայքարից դուրս թողնելով Դոնեցկի «Շախտյորին»: Քարամյանների թիմը մրցակցի հարկի տակ գնդակներ էր խփել, որն էլ առավելություն տվեց:

Ռումինական ակումբի ղեկավարությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հատկացրել է 60 հազարական եվրո: Հիշեցնենք, որ մրցակցի հետ անցկացրած պատասխան խաղում, որի ժամանակ կողմերի դարպասները մնացել էին անառիկ, իրենց լավագույնս էին դրսևորել Քարամյան եղբայրները:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply