ՊՆ մամուլի խոսնակը մեկնաբանում է Ադրբեջանի գործողությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 21, 2011 17:35

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով  ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ, նշում է.

-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների:

Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար:

Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply