Օպերատիվ հավաք պաշտպանության նախարարությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 21, 2011 17:30

Այսօր  պաշտպանության նախարարությունում մեկնարկել է    ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ:

Օպերատիվ հավաքը, որի նպատակն է բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբների սպաների գիտելիքները ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում, տևելու է մինչև փետրվարի 24-ը:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply