Կառլո Անչելոտին հրաժարվում է կամավոր հեռանալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2011 15:23

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլպավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ հրաժարական չի տա այն բանից հետո, երբ նրա թիմը դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից: Մասնագետն ընդգծել է, որ ինքը կհեռտանա միայն այն դեպքում, եթե դա պահանջի ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: «Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկությունում զիջել է Լիվերպուլի «Էվերթոնին»: Խաղի հինական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1: Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարով «Էվերթոնը» հաղթել էր` 4:3: «Չելսին» անհաջող է խաղում նաև Անգլիայի առաջնությունում և զբաղեցնում է 5-րդ տեղը:Իսկ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչում լոնդոնյան ակումբը մրցելու է դանիական «Կոպենհագենի» հետ: Անչելոտին հայտնել է, որ թիմի խաղացողներից ներկայումս լավ մարզավիճակում են միայն պաշտպաններ Բրանիսլավ Իվանովիչը և Ջոն Թերին: Նրա կարծիքով  մնացած ֆուտբոլիստների մեծ մասը պետք է փորձի վերագտնել իր լավագույն մարզավիճակը:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply