Լոնդոնում երկաթուղայինները գործադուլ են հայտարարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 16:04

erkatuxi1Հինգշաբթի և ուրբաթ օրերին Լոնդոնի կենտրոնում գնացքները չեն գործելու և հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու աշխատանքի հասնել. երկաթուղու աշխատակիցները երկօրյա գործադուլ են հայտարարել:

Գործադուլավորները փորձում են այսպիսով հասնել աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև աշխատանքային շաբաթի կրճատման՝ մինչև 4 օր: Երկաթուղայինների արհմիությունները ևս վճռական են տրամադրված և հայտարարել են, որ նոր գործադուլներ կկազմակերպեն, մինչև իրենց պահանջները չկատարվեն: «Նեյշնլ էքսպրես- Իստ Անգլիա» ընկերությունը, որին ուղղված են երկաթուղայինների բողոքներն ու պահանջները, չի շտապում կատարել երկաթուղայինների պահանջները և դեռ հայտարարությամբ հանդես չի եկել:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply