Պարտություններ` նախապատրաստական փուլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 21, 2011 15:04
Ֆուտբոլի նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական առաջատար երկու ակումբները ստուգողական խաղերում անփառունակ պարտություններն են կրել: Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքանցկացնող Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն Երևանի «Բանանցը» ընկերական խաղում 0:3 հաշվով զիջել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կրասնոդարի «Կուբան» թիմին: Իսկ Կիպրոսում մարզվող Երևանի «Միկան» ընկերական խաղում 1:3 հաշվով պարտվել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբում հանդես եկող Օրենբուրգի «Գազովիկ» ակումբին:






Facebook
Tweet This
Email This Post
