Եգիպտացին դստերն անվանել է ոչ ավել ոչ պակաս` Facebook

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 15:00

20-ամյա երիտասարդ հայրիկը`  Ջամալ Իբրահիմը, որոշել է սոցիալան ցանցի պատվին  իր նորածին դստերն անվանել Ֆեսբուք Ջամալ Իբրահիմ: Հայրն իր որոշումը բացատրում է եգիպտոսյան իրադարձություններում ցանցի վճռորոշ դերով:

Հակակառավարական ելույթները Եգիպտոսում սկիզբ էին առել դեռևս հունվար ամսին: Դժգոհ քաղաքացիները փողոց էին ելել երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ: Ավելի ուշ երկրի իշխանությունն արգելափակել էր սոցիալական ցանցերի մուտքը` համարելով, որ կազմակերպիչները ինտերնետով են  համաձայնեցնում գործողությունների ժամանակը: Նշվում է նաև, որ Եգիպտսում ցանցից օգտվողների թիվը հասնում է 5 մլն-ի:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply