Մեկնարկում` մեկ արծաթ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2011 14:40

Թեհրանում  մեկնարկած ձյուդոյի միջազգային երիտասարդական մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները տիրացան մեկ մեդալի: 81 կգ քաշայինների պայքարում աբովյանցի Մհեր Կարապետյանը երեք հաղթանակ տանելով դուրս եկավ եզրափակիչ: Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը և, պարտվելով իրանցի մարզիկին, բավարարվեց արծաթե մեդալով: Նույն քաշային կարգում հայտավորված չարենցավանցի Մհեր Թավաքալյանը  բավարարվեց 5-րդ տեղով:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply