Քննարկել են ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013-2015 թթ. համար նախատեսվող միջոցառումները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2011 16:04

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախնական զինվորական պատրաստության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստում ամփոփվել է 2009-2011 թվականներին ուսումնական հաստատություններում  իրականացված ռազմահայրենասիրական աշխատանքները, որոնք նախատեսված էին ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ոստիկանության համատեղ հաստատված ծրագրով:

Քննարկվել են ինչպես հաշվետու ժամանակշրջանում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, այնպես էլ  ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2013-2015 թվականների համար նախատեսվող միջոցառումները:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները  դպրոցներին են տրամադրել համապատասխանաբար 8 և 15 «Մենամարտ» տեսակի վարժասարքեր:  Մինչև 2015 թվականը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կշարունակի տարեկան 15-ական վարժասարքի տրամադրումը։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարվանից մեկնարկող «Նախանական զինվորական պատրաստություն» առարկայի  օլիմպիադային, որը կազմակերպելու է  կրթության և գիտության նախարարությունը:

Նիստի ընթացքում բարձր է գնահատվել ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերում հայրենասիրական դաստիարակությանը միտված թեմաների ընդգրկվածությունը:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply