Ակնհայտ տեղատվություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | փետրվարի 21, 2011 14:16
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավել է 7-րդ հորիզոնականը։ Եթե հաշվի առանենք այն, որ 2010-ին Երևանում կայացած այդ ստուգատեսում մեր երկրի ներկայացուցիչները ճանաչվել էին 3-րդը, ապա կատարվածն ակնհայտ տեղատվություն է: Այս անգամ ոչ մարտական կազմով մրցավայր ներկայացած Հայաստանի հավաքականը պարտվել է Ռուսաստանի (1:6), Ադրբեջանի (0:7), Ղազախստանի (2:5) ներկայացուցիչներին: Մերոնք 5:2 և 6:1 հաշիվներով հաղթել են համապատասխանաբար Բուլղարիայի և Կուբայի հավաքականներին:Աշխարհի գավաթակիր է դարձել Իրանի ընտրանին, որը եզրափակչում 4։3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի թիմի նկատմամբ: Իսկ 3-րդ տեղի համար մրցամարտում Բելառուսի ընտրանին նույն հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։ Ստուգատեսին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 10 հավաքականները:





Facebook
Tweet This