Էդգար Մանուչարյանը մնում է տանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | փետրվարի 21, 2011 13:49
Թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Էդգար Մանուչարյանը արտասահմանյան որևէ թիմ կտեղափախվի: Սակայն հարձակվողը կմնա տանը: Նա երկարաձգել է իր աշխատանքային պայմանագիրը Երևանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբի ղեկավարույան հետ և այդ թիմի կազմում կշարունակի հանդես գալ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում:Մանուչարյանն այսօր «Փյունիկի» կազմում մեկնեց Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ Հայաստանի չեմպիոնը կանցկացնի նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքը։
Դիտվել է 1897 անգամ:





Facebook
Tweet This