Արծաթի գները բարձրացել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 14:02

Արևելյան Ասիայի շուկայում այսօր  արծաթի գները բարձրացել են` հասնելով 31-ամյա առավելագույնին` մեկ ունցիայի համար   33,14 դոլար: Ամսվա սկզբից արդեն այն թանկացել էր 17%:

Գների այսօրինակ աճի անմիջական պատճառը համարվում են  Եգիպտոսի անկարգությունները. ներդրողները թանկարժեք թղթերից գերադասում են ավելի հուսալի միջոցները:

Ոսկին նույնպես թանկացել է ` 1 ունցիայի համար հասնելով 1396 դոլարի:

Շուկայի վերլուծաբանների կարծիքով, արծաթի գները կշարունակեն բարձրանալ, հաշվի առնելով դրա պահանջարկը և առաջարկի ոչ բավարար քանակը: Անցյալ տարի ոսկին թանկացել էր 30%-ով: Նավթի գները նույնպես  թանկացման մրցավազքում հետ չեն մնում:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply