Չորս մարզերում ճանապարհները փակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2011 14:00

Այսօր ժամը 13-ի դրությամբ հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են, մի քանիսը` դժվար անցանելի: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ Արագածոտնի մարզում փակ են Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները` բացառությամբ Վարդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա և Շենավան գյուղերի:

Տավուշի մարզում փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Գեղարքունիքում` Մադինա, Վերին Գետաշեն և Շիրակում` Ձորաշեն, Աղվորիկ, Սարագյուղ համայնքների ճանապարհները:

Կեսօրվա դրությամբ դժվար անցանելի է Սելիմի Լեռնանցքը` Վայոց Ձորում,  Տավուշի մարզում` Սեմյոնովկա և Շիրակի մարզում` Սալուտ, Մուսալեռյան, Հարթաշեն, Ջաջուռ համայնքների ճանապարհները:

Ճանապարհների մաքրման ուղղությամբ աշխատում է 102 միավոր տեխնիկա:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply