Ադրբեջանում սպանվել է 7 զինծառայող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 13:36

Ադրբեջանի զորամասերից մեկում  երեկ սպանվել է 7 զինծառայող: Կատարվածի  մանրամասներն առայժմ հայտնի չեն. երկրի պաշտպանության նախարարությանն ու դատախազությանը չեն հայտնում դեպքի մանրամասները և պատճառները:

Նշվում է միայն, որ զորամասում  կատարվել է «քրեական իրադարձություն»: Հրապարակվել են նաև սպանվածների մասին տեղեկություններ: Զոհվել են 1991 և 1992 թթ ծնվածներ:

Agence France-Presse հայտնում է, որ 7 զինծառայողներին սպանել է իրենց ծառայակիցը: Այժմ  կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել`«Երկու և ավելի անձանց միտումնավոր սպանություն» հոդվածով:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply