Իրանն այլևս չի թռչի Ту-154 ինքնաթիռով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 13:20

Իրանում  այլևս թռիչքներ չեն իրականացվի  Ту-154 ինքնաթիռներով: Պատճառն այդ ինքնաթիռների մասնակցությամբ հաճախակի տեղի ունեցող  վթարներն են: Իրանի քաղաքացիական ավիացիայի մամլո ծառայության տվյալներով` երկրի օդուղիների կողմից  գնված ինքնաթիռները կփոխարինվեն նոր օդանավերով: Արգելված ինքնաթիռների ճակատագիրն անհայտ է:

Հարկ է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում վթարված ինքնաթիռների զգալի մասը Ту-154 է եղել:  2009-ին Թեհրան-Երևան չվերթի աղետի հետևանքով զոհվեց 168 մարդ և օդանավի ողջ անձնակազմը:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply