Փրկարարները ձնաբքից 23 մեքենա են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2011 13:14

Փետրվարի 19-ի ժամը 10.01-ից մինչև 12.15-ը «Գորիսի Ճան­շին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով Սյունիքի մարզի  Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-26-րդ կմ-ում առաջա­ցած ձնաբքից դուրս են բերվել 8 ավտոմեքենա. «Ֆորդ» մակնիշի բեռնատար, «Օպել» մակնիշի, «ՎԱԶ-2121» մակնիշի 241 ՏՏ 02 պետհամարանիշով, «ՎԱԶ-2101» մակնիշի 54 ԼՍ 124 պետհամարանիշով, «Օպել» մակնիշի 11 ՕՕ 879 պետհամարանիշով, «ԿամԱԶ» մակնիշի 570 ԼՏ 61 պետհամարանիշով, «ՎԱԶ-21110» մակնիշի 20 ՏՕ 106 պետհամրանիշով, «ՎԱԶ-2106» մակ­­նիշի 16 ՏՐ 978 պետհամարանիշով, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 01 ՏՕ 334 պետհամարանիշով ավտոմեքենաները  (8 վարորդ, 10 ուղևոր): Պետավտոսեսչության աշ­­խա­տակիցների կողմից ավտոճանապարհը երկու կողմից փակվել է: Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարները տեղում իրակա­նաց­նում են հերթապահություն:

Ժամը 14.49-ին ավտոճանապարհը մաքրված է և եր­թևե­կությունը վերականգնված, «Գորիսի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հեր­թա­­պահություն (4 միավոր տեխնիկա):

Նույն օրը ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ-Քարաբերդ ավտոճա­նա­պար­­հին 5 ավտոմեքենա հայտնվել են ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն: «Մարալիկի Ճան­շին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով Մարալիկ-Քարաբերդ ավտոճանա­պար­հին ձնաբքից դուրս է բերվել 5, Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանա­պարհին` 10 ավտո­մեքենա (15 վա­րորդ, 45 ուղևոր), որոնք ուղեկցվել են Մարալիկ քաղաք:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply