Գյումրիում մեքենա է այրվել, 2 երիտասարդներ այրվածքներ են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2011 13:02
Փետրվարի 18-ին ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի փողոցում` «Արդշինինվեստ» բանկի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի TRT673 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել):
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1991թ. ծնված Դավիթ Պողոսյանը և 1986թ. ծնված Արթուր Փահլեվանյանը, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Ըստ հերթապահ բժշկի` Դ.Պողոսյանը ստացել է բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից, իսկ Ա.Փահլեվանյանը հոսպիտալացվել է եւ բժիշկների կողմիվ առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
