Հրդեհի 8 դեպք` 3 օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2011 12:53

Փետրվարի 18-ին ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Մ.Մեխակյան փողոցի թիվ 29 հասցեում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել` 12.04-ին:  Այրվել է Խ.Հովհաննիսյանին պատկանող խորդանոցը` 30 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գեղի գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել` 17.18-ին:  Այրվել է Կ.Հակոբջանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 48 քմ. մակերեսով և այնտեղ պահեստավորված 180 հակ անասնակեր:

Նույն օրը ժամը 18.41-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.58-ին, մարվել` 19.05-ին:  Այրվել է 6000 քմ. մակերեսով խաղողի այգի և այգուն կից 7000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք:

Փետրվարի 19-ին ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Երևան քա­ղա­քի Բագրատունյաց պողոտայի թիվ 2/5 հասցեի հարակից տարածքու (Հրազդան գետի աջ ափին):  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.00-ին, մարվել` 14.15-ին:  Այրվել է 8000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ:

Նույն օրը  ժամը 14.42-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Երասխ-Սուրենավան հատվածում:  Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.05-ին, մարվել` 16.45-ին:  Այրվել է 200 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը ժամը 18.27-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ կրկին հրդեհ է բռնկվել այս անգամ Արարատի մարզի Երասխ-Արմաշ հատվածում :  Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի մեկ մարտական հաշ­վարկ:  Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ զինծառայողներ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.40-ին, մարվել` 20.50-ին:  Այրվել է 20 հա մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ:

Փետրվարի 20-ին ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.37-ին, մարվել` 22.35-ին:  Ամբողջությամբ այրվել է Վ. Մելիքբեկյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով` 18 քմ. մակերեսով:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply