Դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է «Բանանց»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2009 16:00

banants_fa_logo1Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը տեղափոխվել է մայրաքաղաքի մեկ այլ թիմ` «Բանանց»: Սարգսյանը նախկինում խաղացել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականում, սակայն «Արարատ» ֆուտբոլային թիմի կազմում նա  հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս, քանի որ վաստահ է հանդես գալիս այդ թիմի հիմնական դարպասապահը` Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Գևորգ Պռազյանը:

«Բանանց» թիմում Սարգսյանի մրցակիցը կլինի դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ով հրավիրվել է` Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվելու օգոստոսի 12-ին Երևանում կայանալիք Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply