Տղամարդը փռշտոցով ուղեղից հեռացրել է փամփուշտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 12:23

Անսովոր դեպք է պատահել Նեապոլում: Տղամարդը հրաձգության հետևանքով վիրավորվել է գլխից: Սակայն նա ոչ միայն կենդանի է մնացել, ալյև գնդակն է հեռացրել վերքից:

28 -ամյա իտալացին իր ընկերուհու հետ խաղաղ հանգստանում էր, երբ 22 տրամաչափի  գնդակը խոցեց գլխի  աջ հատվածը` հասնելով քթոսկրին ու խցանի նման կանգ առնելով քթանցքի մեջ: Գիտակցությունը չկորցրած երիտասարդն իսկույն հիվանդանոց տեղափոխվեց: Այստեղ նա հանկարծ փռշտաց և գնդակը, զարմացած բժիշկների աչքերի առջև, որոնք վիրահատության էին նախապատրասվում`  դուրս թռավ: Հիվանդն իսկույն խնդրեց իրեն տուն տանել. բժիշկները վերքերը մաքրեցին, երկու օր պահեցին հիվանդանոցում: Նրանց խոսքով,   երիտասարդի բախտն անասելի բերել է, եթե  դեպքերը հակառակ ընթացք ստանային, Աստված գիտե, թե ինչ կլիներ: Տղամարդու տեսողությունը կարգին  է և շուտով նա լրիվ կապաքինվի:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply