Փակ են Գեղարքունիքի և Շիրակի որոշ ճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2011 11:36
Այսօր առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ հանրապետությունում փակ են Գեղարքունիքի մարզի Մադինա և Վերին Գետաշեն համայնքների ճանապարհները, ինչպես նաև Շիրակի մարզի Մուսայելյան և Ձորաշեն համայնքների ճանապարհները:
Դժվար անցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ այս մարզերում ճանապարհների մաքրման ուղղությամբ դեռևս որևէ միավոր տեխնիկա չի աշխատում:






Facebook
Tweet This
Email This Post
