Ֆիլիպիններում ակտիվացել է Բուլուսան հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 11:39

Ֆիլիպինների հարավային Սորսոգոն գավառի վրա   հրաբխի խառնարանից 2,5 կմ վեր է խոյանում  շիկացած գոլորշու  ու մոխրի սյունը: Հրաբխի ակտիվությունն աճում է, սակայն լայնամասշտաբ  ժայթքման մասին դեռ վաղ է խոսելը: Բնակչությունը զգուշացված է:  Ժայթքման դեպքում աղետի գոտում կհայտնվի 70 գյուղակ, որտեղ ապրում է ընդհանուր հաշվով 80 000 մարդ: 1560մ բարձրության վրա գտնվող  Բուլսուանը  մայրաքաղաք Մանիլայից 390 կմ հարավ-արևմուտք է գտնվում: Վերջին անգամ այն արթնացել է 2006-ին, իսկ հիմա համարվում է Ֆիլիպինների 23 ամենաակտիվ  հրաբուխներից մեկը:

1991-ին  Ֆիլիպիններում Փինատուբո (20-րդ դարի ամենախոշոր) հրաբխի ժայթքման հետևանքով զոհվեց  800 մարդ:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply