«Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» միջբուհական գիտաժողով` ԵՊՀ-ում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2011 11:24

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունըկազմակերպում են «Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտաժողով:

Ներկայացված աշխատանքն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ։ Զեկուցումները թեմատիկ սահմանափակում չունեն։

Թեմաների ընտրության և թեզիսների պատրաստման խնդիրների շուրջ կարող եք խորհրդակցել մշակութաբանության ամբիոնի դասախոսների հետ:

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեզիսների հիման վրա: Հիմնական չափանիշը լինելու է առաջարկված թեմայի գիտական նորարարությունը, հարցադրումների արդիականությունը, ուսանողի սեփական գիտական ներդրման չափը և ներկայացման որակը:

Թեզիսները անհրաժեշտ է մինչև փետրվարի 25-ը ներկայացնել մշակութաբանության ամբիոն կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով` mikayelhistory@yahoo.com և kulturolog@yahoo.com, գիտաժողովի աշխատանքները նախապես համակարգված դարձնելու համար։

Բոլոր զեկուցումները գնահատվելու են։ Լավագույն զեկուցումները կներկայացվեն տպագրության։ Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության հավաստագրերով։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 093 66-36-95 հեռախոսահամարով։

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply