Դպրոցականների բնապահպանական-կրթական դաստիարակմանն ուղղված ծրագիր` Հայաստանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2011 10:56

Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում կիրականացվի 13-15 տարեկան դպրոցականների բնապահպանական-կրթական դաստիարակմանն ուղղված ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը, ծրագիրը կիրականացվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ եւ կընդգրկվեն հնարավորինս մեծ թվով դպրոցներ:

«Մենք նախընտրում ենք երեխաների հետ աշխատել, քանի որ մեծահասակներն արդեն ձեւավորված մտածելակերպ ունեն եւ դժվար է նրանց մոտ ինչ- որ բան փոխել»,-հայտնեց Ա. Խոյեցյանը` հավելելով, որ իրենք մի շարք այլ կրթական ծրագրեր եւս իրականացնում են, որոնք հիմնականում ուղղված են բնակչության իրազեկման բարձրացմանը:

Դրանք հիմնականում դպրոցների եւ համայնքների հետ տարվող աշխատանքներ են: Հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ «Կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագրի» շրջանակներում անցած տարի մեծ քարոզարշավ են իրականացրել, որում ներառված էին տասնյակ դպրոցներ եւ 100-ից ավելի աշակերտներ:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply