Վանաձորում որդին սպանել է հորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2011 10:40

Երեկ` ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 9 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հատակին հայտնաբերել է 60-ամյա Սերյոժա Ղուբաթյանի դիակը`  գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ Ս. Ղուբաթյանին նույն օրը բնակարանում, դանակով և կացնով հարվածներ հասցնելով, սպանել է որդին՝ 21-ամյա Տիգրան Գ.-ն. նա 2002 թվականից հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:

Ոստիկանությունից հաղորդում են, որ սպանության հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:  Հանցագործության գործիք կացինն ու դանակն առգրավված են:  Տիգրան Գ.-ն ձերբակալված է:  Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply