ԿԺԴՀ-ում բջջային հեռախոսներից օգտվելը սահմանափակել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 10:05

Կարճ ժամանակով Կորեա այցելած օտարերկրացիներին  դադարեցրել են վարձակալությամբ հեռախոս տրամադրել, որով կարող են երկրի սահմանից դուրս զանգահարել: Հեռախոս ունենալու իրավունք ունեն միայն օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Կորեայում երկարաժամկետ գործուղումների են: Որոշ մասնագետների կարծիքով, Մերձավոր Արևելքում զանգվածային հուզումների  մեջ քիչ դեր չի ունեցել բջջային կապը: Օրինակ, ԿԺԴՀ-ում մինչ օրս հանրությանը  չի հաղորդվել    Հոսնի Մուբարաքի ( Փխենյանի հետ սերտ կապեր էր պաշտպանում) ռեժիմի տապալման մասին: ԿԺԴՀ ժամանելով` օտարերկրացիները պետք է հենց օդանավակայանում հանձնեն բջջային հեռախոսները:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply