Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից երեքը` աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2009 15:42

2_5088Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը` Ալեքսանդր Միքայելյանը (55 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ) դարձան բրոնզե մեդալակիր: Վերջինս բրոնզե պարգևի էր արժանացել նաև այս տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Կատարվածն առաջընթաց է, քանի որ նախորդ տարվա աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ՀՀ հավաքականի ըմբիշները մնացել էին ձեռնունայն: Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչն է Արմեն Բաբալարյանը: Այժմ փորձության հերթը մեր ազատոճային երիտասարդ ըմբիշներինն է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանը թիմի կազմում ընդգրկել է Մաթևոս Սարոյանին (50 կգ), Օհան Գիքինյանին (55 կգ), Գառնիկ Մնացականյանին (66 կգ), Արթուր Մալխասյանին (74 կգ) և  Հայկ Կարապետյանին (96 կգ): Մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-10-ին:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply