Սպասելիքներ` պատանի հայ ձյուդոյիստներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2009 15:34

peoplesՀայաստանի պատանի ձյուդոյիստները կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը:

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի օգոստոսի 6-9-ը կայանալիք այս մարզաձևի աշխարհի պատանեկան առաջնությանը: Մեր երկրի պատիվը կպաշտպանեն Գարիկ Հարությունյանը (50 կգ), Արսեն Թովմասյանը (55 կգ), Դավիթ Ղազարյանը (60 կգ), Մհեր Թավաքալյանը (73 կգ), Արմեն Սողոմոնյանը (81 կգ):

Ձյուդոյի ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Խիթարյանը մրցավայր ուղևորվելուց առաջ «Անկախ»-ին հայտնեց, որ լրջորեն են նախապատրաստվել այս ստուգատեսին, հավաքականում ընդգրկել են այն մարզիկներին, որոնցից սպասելիքներ ունեն և վստահ է, որ իր սաներն անմասն չեն մնա խաղարկված պարգևներից:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply