Լիբիայում զինվորականները հրանոթներով կրակ են բացել ցուցարարների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 0:30

Լիբիայի բանակի զինծառայողները կրկին կրակել են Բենգազի քաղաքի ցուցարարների վրա: Այս անգամ զոհվել է առնվազն 15 մարդ: Այս քաղաքում, որը մեծությամբ երկրորդն է Լիբիայում, թաղում էին նախօրեին զոհված ցուցարարներին: Թաղման արարողությունը վերածվեց նոր հանրահավաքի, և այդ ժամանակ զինվորականները հրանոթներով կրակ բացեցին ամբոխի վրա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Հակամարտող կողմերը մեղադրում են միմյանց ուրիշ երկրներից վարձկաններ բերելու մեջ: Ընդդիմությունը հայտարարում է, որ Լիբիայի իշխանությունները արտասահմանից վարձակններ են բերել ցուցարարներին ցրելու համար, քանի որ տվյալ երկրի զորքերը հրաժարվում են կրակել ժողովրդի վրա: Մինչդեռ տեղի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ արտասահմանյան երկրների ներկայացուցիչները մասնակցում են հակակառավարական ցույցերին` հարձակվելով ոստիկանության աշխատակիցների վրա և հրդեհելով իշխանության մարմինների շենքերը: Կիրակի հաղորդվել է “տասնյակ արտասահմանցիների” ձերբակալության մասին, որոնք մասնակցել են ջարդերին:

Նախօրեին Լիբիայի զորքերը Բենգազիի հանրահավաքները ցրելու համար կիրառել են ուղղաթիռներ և զրահամեքենաներ: ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանվել է առնվազն 200 ցուցարար:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply