Էստոնիայում սուգ է հայտարարվել հրդեհից 10 հաշմանդամ երեխաների զոհվելու կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2011 0:23

Էստոնիայում 2011 թ. փետրվարի 21-ը հայտարարվել է  սգո օր Խաապսալու քաղաքի մանկատան հրդեհի պատճառով 10 հաշմանդամ երեխաների զոհվելու կապակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել է Խաապսալու քաղաքի մանկատան հրդեհի մասին, որի հետևանքով էլ զոհվել են 10 խնամարկյալները: Հրշեջները այրվող տնից հանել են տաս հոգու: Մնացածը տարհանվել էին ավելի վաղ: Ընդհանուր հաշվով շենքում գտնվել են 37 երեխա և 9 մեծահասակ: Երկու մեծահասակը հիվանդանոց են տարվել:

Մանկատանն ապրում էին որբեր և երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան բոլոր երեխաները հաշմանդամ են: Նրանցից շատերը տեղաշարժվում են հաշմանդամի սայլակի օգնությամբ:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply